Այն պահից, երբ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Պորտուգալիայի հավաքականին, լուրեր տարածվեցին, որ Վրաստանի դե ֆակտո ղեկավար Բիձինա Իվանիշվիլին վրացի ֆուտբոլիստներին պարգևատրել է 10 մլն դոլարով:
Իսպանիայի հավաքականի հետ խաղից առաջ նույն «աղբյուրները» պնդում էին, որ վրացի ֆուտբոլիստների պարգևատրման չափն ավելացել է, հասնելով 30 մլն դոլարի:
Թե ինչ նպատակ էին հետապնդում այդօրինակ լուրեր տարածողներն ակնհայտ է` մարդկանց ուղղորդել խաղադրույքներ կատարելու Վրաստանի հավաքականի օգտին և հարստացնելու բուքմեյքերական ընկերություններին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ